Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր բազմաթիւ լրատուամիջոցներ հետաքրքրւում էին, թէ ինչու եւ ինչ առիթով են երեկ որդուս՝ Դաւիթ Հայրիկեանին հրաւիրել ոստիկանութիւն։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ անհանգստանալու ոչինչ չկայ։ Նոյնիսկ ինձ զանգահարելը կամ յետոյ պատմելը Դաւիթն աւելորդ էր համարել։ Չէր ասել նաեւ որ իմ որդին է։ Ես կատարուածի մասին տեղեկացայ համացանցից եւ լրագրղներից, ապա խօսեցի իր հետ (Հիմա նրանք Վայոց Ձորի կողմերում վայելում են բնութիւնն ու պատմական յուշարձանների հմայքը)։ Տեղի ունեցածի մասին․ Ամենայն հաւանականութեամբ, որոշ ոստիկաններ չափից աւելի աչալուրջ են եղել կամ ուզեցել երեւալ։ Որդիս կնոջ, մանկահասակ երեխաների (1 եւ 3 տարեկան) եւ բարեկամների հետ զբոսնելիս է եղել Հիւսիսային պողոտայում։ Հաւանաբար երեխաներին տրուող միրգը կտրելու համար օգտագործել է կենցաղային ծալովի դանակը։ Կարծում եմ, որ դանակ տեսնելով ոստիկանները իրենց պարտքն են համարել ստուգել այն։ Հիացած չեմ, որ իրենց թոյլ են տուել փոքրահասակ երեխաներից ու կնոջից բաժանել հայրիկին։ Կարող էին ուղղակի խորհուրդ տալ կենցաղային դանակը դնել կնոջ պայուսակի մէջ եւ վերջ։ Բայց եւ սարսափելի ոչինչ չեմ տեսնում այն բանում, որ գերզգուշաւորութիւն են հանդէս բերել։ Բացի այդ տղաս մօտիկից է ծանօթացել մեր իրականութեանը։ Լրագրողները հարցնում են՝ ես քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ եմ որդուս որոշ ժամանակ ոստիկանութիւնում պահելու մէջ։ Հստակ պատասխանում եմ՝ ոչ։ Այս օրերին մենք բնականաբար քննադատում ենք ՍՍ-ի՝ «նախորդ ռեժիմի» սահմանադրոթեան պայմաններում նոր ընտրութիւնների գնալու ցանկութիւնը, բայց դրա առիթով մեր եւ իմ դէմ որեւէ սադրանք հաւանական չենք համարում»։