Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը փոխզիջումների է գնացել. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 16,2018 20:30

«Ծառուկյան» խմբակցությունում գոհ են ԸՕ-ի փոփոխությունների շուրջ այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ քննարկումից: Այդ մասին, քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների համար ընդունելի է խորհրդարան անցնող 4-րդ ուժի համար անցողիկ շեմը առնվազն 2 տոկոս դարձնելու դրույթը։ Վահե Էնֆիաջյանն ասում է`խորհրդարանը պետք է արտացոլի ժողովրդի ցանկությունները:

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ԸՕ-ին, եթե իրենց համար սկզբունքային կետերը ընդունվեն:

Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով հանդիպման ընթացքում որոշակի փոխզիջումների է գնացել. «4-րդ ուժը կկարողանա անցնել ԱԺ, եթե հավաքի առնվազն 2 տոկոս քվե։ Բայց սա պետք է շարունակենք քննարկել մյուս խմբակցությունների հետ ևս»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031