Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել «նորատուսցի Արա» անունով հայտնի՝ Արա Բանդուրյանին

Հոկտեմբեր 16,2018 19:30

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ

նախնական քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում,

Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, շուրջ 10 անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ոգելից խմիչք օգտագործելու ընթացքում կոտրել է ակումբի բաժակները, դրսևորել հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք, ակումբի պարահրապարակ մոխրաման նետել:

Այնուհետև՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բանդուրյանը ակումբում գտնվող անձանց կյանքի և առողջության համար ստեղծելով իրական վտանգ և վախի մթնոլորտ, հրազեն հանդիսացող ատրճանակով, խուլիգանական դրդումներով, թվով հինգ կրակոց է արձակել և վնասել ակումբի պատը, որի արդյունքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում 2018թ. հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդմասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031