Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը, որոնք կոչված են կոնկրետ օգուտներ բերելու քաղաքացիներին

Հոկտեմբեր 16,2018 19:15

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միության 28 անդամ – պետությունների և ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանի մասնակցությամբ՝ 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացին ծանոթանալու նպատակով: Հանդիպումը նախագահում էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովից մեկ տարի անց, որի ընթացքում բոլոր գործընկերները համաձայնության էին եկել հավակնոտ աշխատանքային պլանի շուրջ` նպատակ ունենալով շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների կյանքում: Այս համատեքստում Եվրոպական միության և նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցությունը կենտրոնացած է ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ աշխատանքի վրա:

Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասաց. «Արևելյան գործընկերությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից է: Այսօր ընթացող նախարարական հանդիպումը կարևոր պահ է ոչ միայն տարբեր ուղղություններով մեր երկկողմ հարաբերությունների, այլև Արևելյան գործընկերության շրջանակներում կատարվող մեր ընդհանուր աշխատանքի վերանայման տեսանկյունից: Մենք ոչ միայն տնտեսական օգուտներ ենք ապահովում, ինչպիսին, օրինակ, բոլոր վեց գործընկեր երկրների և Եվրոպական միության միջև առևտրի ծավալների ավելացումն է, այլև աջակցում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդմանը: Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ, եթե շարունակաբար լավ արդյունքներ տեսնելու ցանկություն ունենք»:

Հանձնակատար Յոհանես Հաանն ասել է. «Մենք պետք է հպարտ լինենք մեր ձեռքբերումներով, որոնք գրանցել ենք Արևելյան գործընկերության 2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում: Արևելյան գործընկեր վեց երկրներն ու ԵՄ-ն համատեղ ուժերով կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի մեր հասարակությունները ավելի ուժեղ լինեն, տարածաշրջանի տնտեսությունները՝ ավելի կայուն և ավելի լավ փոխկապակցված՝ տրանսպորտային կապերի ու ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Առաջիկայում մենք կշարունակենք միասին աշխատել կոնկրետ արդյունքների, մասնավորապես, դատական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ու անկախ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի ապահովման ուղղությամբ»:

Վերջին տարվա ընթացքում ԵՄ-ի՝ վեց երկրների հետ համագործակցության շրջանակներում գրանցած հիմնական ձեռքբերումները ներառում են՝

  • Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի գործարկումը.
  • Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ուժեղացված աջակցությունը և գործընկեր երկրների ու ԵՄ-ի միջև առևտրի ծավալների ավելացումը.
  • Ցուցանիշային TEN-T ներդրումային գործողությունների ծրագրի ավարտը, որը մինչև 2020թ.-ը 5,500 կմ երկարությամբ ճանապարհային և երկաթուղային նախագծեր է նախատեսում:

Նախարարական հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց փոխանակվել տեսակետներով և նախապատրաստվել Արևելյան գործընկերության գալիք 10-ամյակին, որը նշվելու է 2019թ.-ի ընթացքում՝ մի շարք միջոցառումներով:

15 հոկտեմբերի, 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031