Այսօր նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Կառավարության նիստից հետո Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում վտահեցրեց ՝ «Ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի»:
Իր հարստության եւ որդուն 10 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելու մասին ԶԼՄ-ների տարածած լուրերը Հունան Պողոսյանը հերքեց:
Հեղափոխության օրերին ոստիկանության աշխատանքների մասին հարցի վերաբերյալ էլ Հունան Պողոսյանն ասաց. «Կարծում եմ նոր Հայաստանի նախադրյալներն էին դրանք՝ ոստիկանությունը շատ ավելի հանդուրժող էր, հատկապես վերջին օրերին»:
Նախկին փոխոստիկանապետը վստահեցրեց՝ խաղաղ ցույցերը ցրելու հրաման չի ստացել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մեր հարցին՝ այժմ էլ շարունակո՞ւմ է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերությունները, եւ ինչպիսի՞ն են դրանք, Պողոսյանը պատասխանեց. «Շատ նորմալ, բարեկամական, բայց ամենօրյա չեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ