Ազատ եւ հունահռոմեական ոճերի Հայաստանի ազգային հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում «Օլիմպավանում»: Նրանք նախապատրաստվում են հոկտեմբերի 20-ից 28-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Առաջինը մրցայր մեկնելու են ազատ ոճայինները: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է հետեւյալ մարզիկներն. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Դեյվիդ Սաֆարյան, 74 կգ՝ Վալտեր Մարգարյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ:
Հունահռոմեականների գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանը որոշել է վստահել 55 կգ Նորայր Հախոյանին, 60 կգ Գեւորգ Ղարիբյանին, 63 կգ Սլավիկ Գալստյանին, 67 կգ Կարեն Ասլանյանին, 77 կգ Կարապետ Չալյանին, 82 կգ Մաքսիմ Մանուկյանին, 87 կգ Արթուր Շահինյանին եւ 97 կգ Արթուր Ալեքսանյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ