Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Հոկտեմբեր 16,2018 17:44

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախագահությամբ այսօր կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող միչգերատեսչական խորհրդի հերթական նիստը:

Նախարար Զեյնալյանն իր բացման խոսքում ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել նիստի օրակարգը: Որպես համակարգող խորհրդի նախագահ՝ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրից բխող որոշ դիտարկումներ՝ հորդորելով համակարգող խորհրդի անդամներին ապահովել համապատասխան պետական մարմինների հաշվետվությունների հրապարակայնությունը պաշտոնական կայքէջերում: Հղում կատարելով գործողությունների ծրագրի 96-րդ կետին՝ նախարար Զեյնալյանը նշել է, որ նախարարին կից հանրային խորհուրդների նիստերում պետք է անդրադարձ կատարել գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, որի կապակցությամբ ևս հորդորել է բոլոր պատասխանատուներին հանրային խորհրդի նիստերի ընթացքում անդրադառնալ իրենց իրավասություններին առնչվող միջոցառումների կատարմանը, և ծագած ռիսկերը քննարկել հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ մինչև 2018 թվականի ավարտն անհրաժեշտ է վերանայել 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության միջոցով: Այդ համատեքստում նախարար Զեյնալյանը տեղեկացրել է խորհրդի անդամներին, որ Արդարադատության նախարարությունն արդեն իսկ դիմել է բոլոր շահագրգիռ ՔՀԿ-ներին իրենց գրավոր առաջարկությունները ստանալու նպատակով, միևնույն ժամանակ հորդորելով մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներին այդ գործընթացում լինել ակտիվ, ներկայացնել նոր առաջարկություններ, իսկ հարկ եղած դեպքում նաև վերանայել իրենց իրավասության ոլորտի միջոցառումների բովանդակությունը և դրանց իրականացման ժամանակահատվածը:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաև Կառավարության որոշմամբ ամրագրված հանրային քննարկումներ անցկացնելու պահանջին, ի կատարումն որի՝ նախարար Զեյնալյանը տեղեկացրել է ներկաներին, որ Արդարադատության նախարարությունը նախատեսում է նոյեմբեր ամսվա ընթացքում կազմակերպել հանրային քննարկում, որի ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն գործողությունների ծրագրի վերանայման առաջարկությունները: Այնուհետև, նիստի օրակարգի համաձայն՝ հաջորդել է 2018 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցառումների կատարողականի ներկայացում համակարգող խորհրդի անդամների կողմից:

Արդարադատության նախարարության կատարողականը ներկայացրել է նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, որին հաջորդել են այլ գերատեսչությունների ներկայացուցիչների զեկույցները: Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը խորհրդի անդամների միջև:

 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031