Հարցազրույց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ
-Երևանի ավագանու ընտրություններն այդքան ակտիվ չէին, որքան քարոզարշավը: Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը լուծում էր հեղափոխության և նոր իշխանությունների նկատմամբ վստահության խնդիրը, և քարոզարշավին նրա մասնակցությունը բևեռացնում էր հասարակությանը «սևերի և սպիտակների»: Ձեր մեկնաբանությունը:
-Ես հայերից լսել եմ, որ ատելության խոսք շատ կար, մասնավորապես՝ համացանցում: Հայաստանը չի տարբերվում այլ երկրներից. ատելության խոսքի աճը նաև քարոզարշավի ընթացքում տարածված երևույթ է: Եվրոպական երկրները փորձում են զբաղվել այդ հարցով, ամեն երկիր իր եղանակով, քանի որ խնդիրը ամեն երկրում տարբեր է: Բայց այս քարոզարշավը պարզ ցույց տվեց, որ հայ քաղաքական գործիչները պետք է նայեն կարգավորող շրջանակին՝ ինչպես պահպանելով խոսքի ազատությունը, ինչը ժողովրդավարական հասարակության կարևոր սկզբունք է, կանխել ագրեսիվ, թշնամական քարոզչությունը և ատելության խոսքը: Սա խնդիր է, որը պետք է հայերը լուծեն, ոչ ոք չի կարող լուծել այն հայերի փոխարեն: Մենք կարող ենք ասել, որ կարող ենք կիսվել տարբեր երկրների փորձով, որոնք բախվել են նման խնդրի: Եվրամիությունը կարող է կիսվել միջազգային կազմակերպությունների փորձով՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի, որն աշխատել է այս խնդիրների ուղղությամբ: Բայց, իհարկե՛, մենք հույս ունենք, որ նոր Հայաստանը կհաղթահարի մարտահրավերներից մեկը՝ ստեղծել նոր քաղաքական մշակույթ, որտեղ քաղաքակիրթ բանավեճերի կանոնը կհարգեն, երբ մարդիկ կխոսեն առանց անձերի վրա հարձակման: Ինչևէ, դա մի բան է, որ բոլոր եվրոպական երկրներում տարբեր աստիճաններով առկա է: Հայերը հավանաբար հիմա են անցնում դրա միջով, քանի որ ազատ բանավեճը նախկինում որոշ առումով սահմանափակ էր: Այժմ շատերը մեկնաբանում են խոսքի ազատությունը որպես ագրեսիվ, թշնամական և վիրավորական լինելը, ինչն այդպես չէ: Այսպիսով՝ դուք անշուշտ հանրային բանավեճի կարիք ունեք և դուք ինքներդ պետք է որոշեք, ինչպես եք ցանկանում պաշտպանել մարդկանց արժանապատվությունը, մասնավորապես՝ այն մարդկանց, որոնք առաջադրվում են պետական գերատեսչություններում պաշտոնների:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ