SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում