Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը լուծված է և լուծված է միջազգային իրավունքի բոլոր նորմերի համապատասխան». Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 16,2018 17:33

«Սա հերթական հուսախաբությունն է լինելու: Չեն իրականանալու նման սպասումները»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը՝ հանձին Իլհամ Ալիևի, համոզված էր, որ ընտրություններից հետո մեր նոր ղեկավարությունը՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, կհասկանա, որ պետք է դուրս բերեն հայկական ուժերը մեր ազատագրված տարածքներից և դրանով խաղաղություն հաստատեն տարածաշրջանում:

Լարիսա Ալավերդյանն այս առիթով ասաց. «Փոքր-ինչ նեղացնեմ Ալիևին և ասեմ, որ նման սպասումները չեն իրականանա: Սա հերթական հուսախաբությունն է»:

Լարիսա Ալավերդյանը հավաստիացրեց՝ Արցախի հարցը նոր լուծումներ չի պահանջում և նշեց. «Այդ լուծումն արդեն կա: Արցախահայությունը Հայաստանի հայության հետ լուծել է այդ խնդիրն այնպես, ինչպես թույլ է տալիս միջազգային իրավունքը և ինչպես այն պահանջում է: Ամենակարևոր պահանջը միջազգային իրավունքում մարդու և մարդկային խմբերի անվտանգությունն է: Որևէ մեկը չի կարող համոզել, որ կարելի է այնպիսի քայլեր ձեռնարկել, որով վտանգի տակ կդրվի ոչ միայն առանձին անձի կամ մարդու անվտանգությունը, այլև մարդկային խմբի՝ արցախահայության: Սա չխախտվող մի նորմ է. որևէ մեկը չի կարող դա ապացուցել: Պատահական չէ, որ երբևէ միջազգային ատյաններում չի դրվել խնդիրը իրավական հիմքերի ԼՂՀ-ի կամ Արցախի Հանրապետության կայացման, քանի որ դա տանուլ տրված խաղ է ցանկացած կողմի համար, որը կմտնի այդ վեճի մեջ»:

Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Արցախի հարցը լուծված է և լուծված է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան և ամենակարևոր մի հիմքի վրա, այն է՝ մարդու և մարդկային խմբերի անվտանգությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031