«Կուսակցությունում մեր մասնակցության հարցը չի քննարկվել: ԳՄ-ում քննարկումներ եղե՞լ են, թե`ոչ, տեղյակ չեմ: Բայց ես կողմ եմ, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով, Aravot.am-ի տեղեկություններով, երկու մասին են բաժանվել`«կողմ»-եր եւ «դեմ»-եր: Համեմատաբար տարեց ՀՀԿ-ականներն էլ հասկանում են, որ իրենց «գնացքը գնացել է» եւ կրավորական կեցվածք են ընդունել: Սակայն, եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ընտրություններին, պատրաստ են մի վերջին անգամ անմնացորդ ծառայել կուսակցությանը:
Արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելու անհրաժեշտության Մարգարիտ Եսայանի հիմնավորումը հետեւյալն է. «Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀԿ-ն որոշակի ճանապարհ է անցել, եղել է իշխանություն, որոշակի ներդրում ունի, կատարած գործեր ունի, գաղափարական միավոր է: Այս կուսակցությունում կան նվիրյալներ, կուսակցությունն իրավունք չունի ետ քաշվելու»: Նա կարծում է, որ այս ընտրություններին չմասնակցելով`ՀՀԿ-ն կգնա ինքնաոչնչացման: Գրեթե վստահ է, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն կլինի: Համամիտ է Վահրամ Բաղդասարյանի հետ` նոր խորհրդարանում առանց ՀՀԿ-ի տխուր կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
0%