Հոկտեմբերի 16֊ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի յոթերորդ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Ռոսատոմ» պետական պետկորպորացիայի, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ի, «Ռոսէներգոատոմ» ընկերության, «Հայատոմ» ՓԲԸ֊ի, «Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ֊ի ներկայացուցիչները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» Պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։
Նիստի մասնակիցները քննարկեցին 2018 թ. աշխատանքների արդյունքները, 2019 թ. աշխատանքների նախապատրաստումը, ինչպես նաև ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի վավերականության երկարաձգման վերաբերյալ միջոցառումների ծրագիրը։ Կողմերն ընդգծեցին Հայկական ԱԷԿ֊ի տուրբինային արտադրամասի սարքավորումների արդիականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը։
Ատոմակայանի արդիականացումն անցկացվում է էներգաբլոկի բնութագրերի արդյունավետության, հուսալիության և բարձրացման նպատակով։
Նիստի մասնակիցները քննարկեցին նաև հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի համագործակցությունը։ Այս տարվա ընթացքում Հայաստանից ընտրվել են թեկնածուներ, որոնք «Ռոսատոմ» պետկորպորացիայի քվոտայով ցանկանում են ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական բուհերում բարձրագույն կրթություն ստանալ. 4 թեկնածու հաջող անցավ հարցազրույցը և Ռոսատոմ քվոտայով սովորելու է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի մագիստրատուրայում։ Բացի այդ Հայաստանի ավագ դպրոցականների միջև մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքներով հաղթողները ընդունելության և Ռուսաստանի գլխավոր տեխնիկական բուհերում անվճար սովորելու հնարավորություն կստանան, այդ թվում «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանում ։
Նիստի ընթացքում մասնակիցները Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հասարակական ընկալման ձևավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին ։
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և աշխարհի միակ ատոմային նավատորմը:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստումը։. http://www.rosatom.ru
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: . www.rusatomservice.ru
Մամուլի հաղորդագրություն