Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի տոն՝ Գյումրու քաղաքապետարանում․ Սամվել Բալասանյանը խնդրանք ուներ լրագրողներին

Հոկտեմբեր 16,2018 16:10

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ մամուլի օրվա կապակցությամբ  իր մոտ հրավիրելով ու շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խնդրեց քննադատել, սակայն դա անել օբյեկտիվ։

«Եղեք օբյեկտիվ, թերությունները բարձրացրեք, բայց նաև օբյեկտիվությունը թող լինի պրոֆեսիոնալ, վերջը 4-րդ իշխանություն է։ Ես ձեզ հետ շատ լավ աշխատում եմ արդեն քանի տարի․ երևի 1999 թվականից աշխատում եմ մամուլի հետ, մի քննադատեք, եթե չկա մեջը օբյեկտիվ բան։ Այսօր աշխատանքի մեջ կան և՛ լավ բաներ, և՛ թերություններ, այսօր շատ կարևոր է՝ վեր բարձրացվի այն իրողությունը, որը կա, տիրում է, մանավանդ նոր Հայաստանի հեղափոխական իրավիճակից դուրս գալով՝ պետք է մենք կարողանանք  ամեն ինչ վեր հանել, ճիշտ տեղը դնել, եթե քննադատություն չկա , չկա զարգացում։ Մեկ-մեկ, իհարկե, նեղվում ես, ասում ես՝ ախր այս բանը ճիշտ չմեկնաբանվեց, հասարակությունը ճիշտ չհասկացավ, վերջը քաղաքապետ ես․․․»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ մամուլի քննադատությունները իրեն օգնում են  թերությունները վերացնելու։

«Իհարկե, կան թերություններ, բայց կան նաև շատ լավ բաներ, շտկում ենք, անում ենք, դուք էլ պետք չէ միայն ասել վատ, վատ, լավին՝ լավ ասեք, վատին՝ վատ, ես դա շատ կարևորում եմ։ Ես լրագրողների հետ միշտ լավ աշխատել եմ, չի եղել որևէ լրագրողի մի կոպիտ խոսք ասեմ՝ դուրս գալով ասենք նրա ոչ օբյեկտիվ գնահատականից։ Այսօր ինստագրամում, ֆեյսբուքում, համացանցի տարբեր միջոցներով տարբեր մեկնաբանություններ են կատարվում եղած իրավիճակի մասին, առաջ նման բաներ չի եղել, առաջ տպագիր մամուլ էր, շատ փոքր ինֆորմացիա էինք ստանում։ Էսօր էնպես է, որ համացանցով հինգ րոպե հետո ամբողջ ինֆորմացիան ստանում ենք և սա կարևոր է, որ մենք ընկալենք, հասկանանք, որովհետև իրողություն է փոխվել, շատ բան է փոխվել։ Տեսնում ենք, որ երիտասարդը դուրս եկավ, կանգնեց իր երկրի կողքին և ուզում է զարգացնել, հիմա էդ իրողության հետ պետք է հաշվի նստենք, և լրատվությունն էլ պետք է այդ ամենը օբյեկտիվ մեկնաբանի։

Միայն օբյեկտիվություն, ուրիշ բան չեմ խնդրում, երբեք չեմ ասի՝ վայ դուք մեր լրագրողներն ենք, ես ձեր քաղաքապետն եմ, ինձ պաշտպանեք, ես պաշտպանվելու կարիք ունեմ, չկա էդպիսի բան, վատ բան է արվում, կոռուպցիա կա, կաշառակերություն կա և այլ, և այլն, արեք ամեն ինչ, բայց լինի դա օբյեկտիվ, ճիշտ, ճշմարտությունը վեր հանվի, որպեսզի համայնքային ծառայողը, քաղծառայողը իր պարտականությունները նորմալ կատարի»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031