«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`հնարավո՞ր է վարչապետի հրաժարականից հետո ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու առաջադրի:
Հարց հնչեց` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեմ տեսնում»: ՀՅԴ-ում կողմնակից են, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում. «Այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ