Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ուշագրավ հայտարարություն արեց:
«Ժողովուրդ ջան, ես մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ: Խի էսօր եկա էսքան երկար խոսեցի, որովհետեւ արդեն էնքան երկար չէի խոսացել, որ ով ինչ ուզում գրում էր: Կան որոշ ոչ բարեխիղճ լրատվամիջոցներ, շատ ներողություն այդ արտահայտության համար, բայց ստիպված եմ ասել՝ արդեն Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ են վերցնում: Մարդիկ կան արդեն վարկեր են փակել: Անկեղծ եմ ասում՝ մարդիկ կան, մի հատ հոդված գրելու համար 3-4 միլիոն դրամ գումար են վերցնում»:
Վանեցյանը վստահեցրեց՝ փաստեր ունի: Իսկ թե ինչո՞ւ իրավական գործընթաց չի սկսում, Վանեցյանն ասաց՝ «Որ չասեն ԶԼՄ-ների նկատմամբ ինչ-որ… Ինչ հարց ունեք՝ զանգեք ճշտեք: Ես որեւէ գաղտնի բան չեմ անում իմ հասարակական կյանքում, որեւէ խաղերի մեջ չկամ, կուլիսային պայմանավորվածություն չեմ անում: Ես կատարում եմ իմ աշխատանքը բարեխղճորեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ