Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը շարունակվում է

Հոկտեմբեր 16,2018 15:39

Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11)  Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում  ուսումնասիրել  կատարվող աշխատանքները։

Ճանապարհահատվածը հիմնանորոգող  «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ  արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող ասֆալտբետոնե  պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով  ընթանում  են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է։

Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել  է շինարարության ընթացքի, ժամկետների  հետ կապված մի շարք հարցեր։

Հանձնարարվել է  առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող աշխատանքների որակին։

5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի,  նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից շուտ՝ ապահովելով շինարարության բարձր որակը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031