Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։
Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ