Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ զարմանալի է, որ տարին մոտենում է ավարտին, բայց Հայաստանը չունի CEPA-ով նախատեսած գործողությունների ծրագիր». Աշոտյանը քննադատում է

Հոկտեմբեր 16,2018 13:00

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` Դուք ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին (CEPA)  համաձայնագրի իրականացման կառավարական հանձնաժողովի անդամ եք, կարո՞ղ եք ներկայացնել՝ ի՞նչ վիճակ է հիմա: Աշոտյանն էլ ի պատասխան քննադատեց կառավարությանը: Նա նախ նշեց. «Հանձնաժողովը սկսել է աշխատել որոշակի ինտենսիվությամբ՝ շաբաթը մեկ կամ 10 օրը մեկ նիստեր է գումարում եւ ըստ ոլորային առաջնահերթությունների քննարկում անելիքները: Պետք է ասեմ, որ արագությունը ու խորությունը բարեփոխումների շատ հեռու է ցանկալիից: Համաձայնագիրն ուժի մեջ է հունիսի 1-ից, այսօրվա դրությամբ CEPA-ով նախատեսված լուրջ խորքային որեւէ մեկ բարեփոխում արված չէ Հայաստանի կողմից:  Հասկանալի է, որ ներքաղաքական զարգացումներն իրենց դրոշմն են թողել եւ դանդաղեցրել են բարեփոխումների ընթացքը, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ նոր կառավարությունը չընդգրկեց CEPA-ն՝ որպես իր կառավարության ծրագրի կարեւոր մաս, այդ դեպքում մենք կունենայինք հետաքրքիր ճանապարհային քարտեզ՝ աշխատանքի: Ամենամեծ խնդիրը այսօրվա դրությամբ, որը ես տեսնում եմ, այն է, որ իմպլեմենտացիայի  կիրառման արագությունը բավարար չէ, կարծում եմ, դա նաեւ քաղաքական որոշման խնդիր է: Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ Հայաստանը չունի անգամ ընթացիկ ավարտվող տարվա համար տարեկան գործողությունների ծրագիր, թե որ ոլորտում ինչ բարեփոխումներ պետք է արվեն: CEPA-ի հերթական նիստը վաղն է, հուսամ, գոնե Հայաստանի կողմից ճանապարհային քարտեզը մշակվում է, որովհետեւ դա շատ զարմանալի ու տարակուսելի է, որ տարին մոտենում է ավարտին, բայց Հայաստանը չունի CEPA-ով նախատեսած գործողությունների ծրագիր: Խնդիրը չեմ ուզում քաղաքականացնել, չեմ ուզում ավելորդ գնահատականներ տալ, բայց աշխատանքի քննադատությունը պետք է հնչի, մանավանդ այն տեղին է»:

Ըստ Աշոտյանի` կառավարությունը ուշ սկսեց զբաղվել այդ հարցով, հիմա փոխվարչապետի մակարդակով միջգերատեսչական հանձնաժողովը փորձում է հետ բերել կորցրածը, բայց դեռեւս շատ հեռու է իր իսկ նախատեսած գրաֆիկից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031