Լրահոս
Օրվա լրահոսը

Դատալեքս համակարգում զինվորական գործերի մասին տեղեկատվության սահմանափակումները վերացել են

Հոկտեմբեր 16,2018 12:45

Դատալեքս համակարգում զինվորական գործերի անհասանելիության առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2017 թ. հունիսին դիմել էր ՀՀ Դատական դեպարտամենտ:

Նշենք, որ համակարգում զինվորական գործերի որոնում կատարելու արդյունքում հայտնվում էին գործի վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումով, իսկ երբ փորձում էինք բացել գործը, բացվում էր պատուհան՝ «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» գրությամբ:

ՀՀ Դատական դեպարտամենտը դա մեկնաբանել էր համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ, բայց և խնդրի լուծման հստակ ժամկետներ չէր նշել:

Դրանից ավելի քան մեկ տարի անց՝ 2018-ի օգոստոսին խնդիրը դեռևս առկա էր: Եվ դա հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ է դիմել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին:

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին ուղղված գրությամբ մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է Դատալեքս համակարգում տեխնոլոգիական բարեփոխումը, ինչ է դա ենթադրում և ինչ ժամկետներում կավարտվի:

2018 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ ՀՀ Դատական դեպարտամենտից հայտնել էին, որ տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման գործընթացում նախատեսվում է զարգացնել համակարգի ֆունցիոնալությունը, առցանց հասանելի դարձնել դատական գործերի մասին տեղեկատվությունը, մշակել դատական ակտերի ստեղծման խելացի համակարգեր, օրենքով գաղտնի համարվող տեղեկատվությունը ապանձնավորված ձևով ներկայացնել և այլ հնարավորություններ:

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ն. Գաբրիելյանը տեղեկացրել էր նաև, որ աշխատանքները դեռևս ընթանում են և ավարտելուց հետո կիրազեկեն այդ մասին:

Ինչ վերաբերում է զինվորական գործերի մասին տեղեկատվության սահմանափակմանը, Ն. Գաբրիելյանը հայտնել է, որ դրանք հասանելի դարձնելու ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվում և մեկամսյա ժամկետում ավարտված կլինեն:

Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ խնդիրը լուծված է. նախկինում դիտման սահմանափակումներ ունեցող զինվորական գործերը, որոնց հղում էինք տվել այդ մասին մեր նախորդ հրապարակման մեջ, արդեն հասանելի են:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031