Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օգտվում է լռելու իրավունքից. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2018 12:21
krakoc

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հերթական կրակոցներն են հնչել Երեւանում. այս անգամ էլ կրակոցների ենթադրյալ հեղինակը քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանն է՝ Նորատուսցի Ալիկի հարազատ եղբայրը։ Կրակոցների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Քրեական հեղինակության փաստաբան Կարեն Բատիկյանը մեր զրույցում նշեց, որ իր վստահորդը հոկտեմբերի 13-ի ցերեկը բժշկական կենտրոններից մեկում կաթիլային ներարկում ընդունելիս է եղել, երբ տեղեկացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում։

– Պարոն Բատիկյան, ձեր պաշտպանյալ ընդունո՞ւմ է առաջադրված կասկածանքը, թե՝ ոչ։ Ի՞նչ դիրքորոշում է հայտնել։

– Դիրքորոշում այս պահին չի հայտնել, չի ասել ընդունում է կասկածանքը, թե՝ ոչ։ Նա իրավունք ունի ցուցմունք չտալու, պահպանում է լռության իրավունքը։

– Նա ինքնակա՞մ է ներկայացել ոստիկանության բաժին։

– Ինքը ոչ թե ինքնակամ է ներկայացել, այլ՛ կամավոր, ինքնակամը ներկայանում է հանցագործություն կատարած մեղայականով ներկայացած անձը։ Ոստիկանության աշխատակիցները գնացել են իր բնակարան,  ծնողներից  իրենից  են հարցրել, ինքն այդ պահին բուժում է ընդունել բժշկական կենտրոններից մեկում, կարծում եմ՝ արձանագրված է, ցերեկվա ժամերի մասին է խոսքը։ Դրանից հետո, երբ տեղեկացրել են, որ ոստիկաններն իրեն են փնտրում, կամավոր ներկայացել է… Էդ մարդը կամավոր եկել է, միասին մտել ենք բաժին, բարձրացել ենք քրեական հետախուզության բաժանմունք ու տեւական ժամանակ սպասել ենք ինչ-որ  գործողությունների։  Մեկ ժամ, ժամուկես սպասելուց հետո օպերատիվ աշխատողն ասաց, որ ինքնակամ ներկայանալու արձանագրություն է կազմում, այսինքն՝ իր նկատմամբ արդեն հարկադրական գործողություններ սկսեցին կատարվել։ Արձանագրություն կազմելուց հետո ես հայտարարություն արեցի այն մասին, որ Արա Բանդուրյանը եկել է ոչ թե ինքնակամ, այլ՝ կամավոր ձեր կանչով։ Անմիջապես հետո հետաքննիչի կողմից Արա Բանդուրյանը ձերբակալվել է եւ այդ պահից արդեն տեղեկացանք կասկածանքի էության ու բովանդակության մասին, որտեղ նշվում է, որ Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել կրակոց՝ եզրահանգումը՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս։ Ձերբակալման նպատակը նշված էր փախուստը կանխելը, ինչի վերաբերյալ ես հայտարարություն արեցի՝ նշելով, որ իմ վստահորդը փախուստի դիմելու նախադրյալներ չի ստեղծել, կամավոր ներկայացել է:

– Պարոն Բատիկյան, դուք ասացիք՝ ինքնակամ ներկայանում է հանցագործություն կատարած անձը, ձեր ասածից ստացվում է՝ Բանդուրյանը չի՞ եղել կրակոցներ արձակած անձը։

– Այստեղ կարեւորը ձերբակալման նպատակն է։

– Տեղեկություն կա, որ Արա Բանդուրյանը ալկոհոլի ազդեցության տակ է կրակոցներ արձակել։ Նրա  խմածության  աստիճանը ստուգե՞լ են։

– Ոչ, խմածությունը չի ստուգվել։ Ես շփվել եմ իր հետ, ինքը խմած չի եղել, ճնշում ուներ, բայց հաստատ խմած չէր։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031