ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանդես է եկել հայտարարությամբ:
«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն է առաջադրել թեկնածու: «Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին