Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի պատշգամբը վերանորոգելու համար բնակչին տույժի ենթարկելու Երևանի քաղաքապետարանի որոշումը կվերացվի

Հոկտեմբեր 16,2018 11:41

Երեկ՝ 2018թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ Վարչական դատարանը հրապարակված վճռով բավարարեց բնակարանի պատշգամբը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանված Գ. Ս.-ի հայցը:

Վերջինս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջել էր վերացնել իրեն տույժի ենթարկելու՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը:

Մինչ դատարան դիմելը Գ. Ս.-ն որոշումը բողոքարկել էր  Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա․ Մարտիրոսյանի որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031