Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին որեւէ կերպ օբյեկտիվ չի կարող լինել տրանսպորտի սակագնի բարձրացումը». Վահագն Մինասյան

Հոկտեմբեր 15,2018 22:40

2013 թվականին տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարի ակտիվ մասնակիցներից Վահագն Մինասյանն այսօր էլ սակագնի թանկացման օբյեկտիվ պատճառներ չի տեսնում:

«Քաղաքացիների սոցիալական կարգավիճակը, ըստ էության, չի փոխվել, հետեւաբար թանկացումը սոցիալական չափազանց ծանր բեռ է լինելու, բացի այդ տրանսպորտի որակը չի բարելավվել, այս պահին որեւէ կերպ օբյեկտիվ չի կարող լինել տրանսպորտի սակագնի բարձրացումը»,- նման կարծիք հայտնեց Վահագն Մինասյանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասաց տարիներ առաջ ինքն էլ մասնակցել է թանկացման դեմ պայքարին, բայց այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք. «5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար: Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու: Բայց կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, նոր խոսենք գների մասին: Իսկ գները բարձրացնելը մենք պետք է միասին որոշենք»:

«Վստահ եմ, որ որեւէ հիմնավոր փաստ չեն կարող ներկայացնել, թե ինչու է հիմա օբյեկտիվ, տրանսպորտի սակագնի բարձրացումը: Եթե ենթադրենք՝ քաղաքացին ամսական 65.000 դրամ է ստանում, ինչքան էլ տրանսպորտը բարելավված լինի, այդ մարդը 65.000 դրամով ոնց պիտի համ տրանսպորտից օգտվի, համ սնունդ գնի իր համար. սակագնի բարձրացումը քաղաքացիների գրպանի վրա ահռելի մեծ հետք կթողնի: Դրա փոխարեն կարելի է մտածել երթուղիների օպտիմալացման, ավտոբուսների ներդրման մասին, որովհետեւ ավելի տարողունակ են ու քաղաքացիների համար ավելի համար կլինեն եւ այդքանով սահմանափակել այդ հարցի լուծումը մինչեւ այն ժամանակ, երբ պետությունը հնարավորություն կունենա բարձրացնել քաղաքացիների սոցիալական կարգավիճակը»,- ասաց Մինասյանը: Նա նաեւ վստահ է, որ ամեն դեպքում, ավագանին ցանկացած փոփոխություն կքննարկի քաղաքացիների հետ, հարցը կորոշվի հանրաքվեի միջոցով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031