«Ազատություն» ռ/կ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։
«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։ Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ հիվանդություններ ունի և պետք է գտնվի ազատության մեջ` բուժումը լիարժեք իրականացնելու համար։ Փաստաբանը Գրիգորյանին կալանքի տակ պահելը որակում է խոշտանգում։
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից: