Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ին կիսագաղտնի ռեժիմով ձեւական քննարկում արեցին, անունը դրեցին հանրային քննարկումներով ընդունված օրենսգիրք». Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 15,2018 20:30

«ՀՀԿ-ի ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագիծը 2016-ին հրապարակվել էր մարտին, ընդունվել մայիսին, այսինքն, բոլոր քննարկումները եղել են 2,5 ամսում: Այս դեպքում Ընտրական օրենսգրքի քննարկումները սկսել են հունիսին, հոկտեմբերի կեսերն է, արդեն անցել է 4,5 ամիս, անհամեմատ ավելի խորքային քննարկումներ են եղել՝ հանրային լսումներ ազգային փոքրամասնությունների, լրատվամիջոցների խմբագիրների, դիտորդական կազմակերպությունների, արտախորհրդարանական երեք քաղաքական ուժերի հետ, եղել են քննարկումներ խորհրդարանում, լսումներ հաշմանդամ մարդկանցով զբաղվող կազմակերպությունների, կանանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ, սա ուզում են համեմատել 2016-ին իրենց արածի հե ՞ տ, էս ի՞նչ են ասում:

4,5 ամիս քննարկումներ ենք անում ու այն պարագայում, որ երկիրը արտակարգ իրավիճակում է գտնվում, իրենք 2,5 ամսում ափալ-թափալ բերեցին արեցին, համեմատելու բա՞ ն են ասում, սենց բան չէի լսել»,- ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դժգոհությանը, թե առանց քննարկումների, ափալ-թափալ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխություններ են անում, այսպես արձագանքեց վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, արդեն եղել են քննարկումներ միջազգային փորձագիտական հեղինակավոր շրջանակների հետ, իսկ երկու օրից ինքն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախագիծը կտանեն Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկման. «Հո գաղտնի չենք աշխատում, մեր աշխատանքն էլ ամբողջությամբ հո երեւում է, լրիվ ներկայացնում ենք՝ ինչ ենք անում, ում հետ ենք քննարկում: Թե չէ իրենք 2016-ին կիսագաղտնի ռեժիմով բերեցին, ինչ-որ ձեւական քննարկում արեցին, անունը դրեցին հանրային քննարկումներով ընդունված օրենսգիրք է, համեմատելու տեղ չկա ընդհանրապես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031