ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունը հայտնում է իր մտահոգությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունում տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ կառավարության անդամները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի վարչական ղեկավարների, պետական ծառայողների նկատմամբ և ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին:
Մենք կարծում էինք, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ իշխանական լծակները օգտագործվում են թեկնածուներից մեկի օգտին, բայց փաստերը հակառակն են ապացուցում:
Կոչ ենք անում երկրի վարչապետին, իշխանությունների ներկայացուցիչներին զերծ մնալ որևէ թեկնածուի օգտին քարոզչություն անելուց, ընտրողների վրա ճնշում գործադրելուց և հնարավորություն տալ, որ կապանցիները իրենց խղճի, քաղաքական կողմնորոշման համաձայն կատարեն ազատ ու անկաշկանդ ընտրություն:
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտե
2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: