Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղի վարչական տարածքում գտնվող ավազահողներից մեկում փլուզում է տեղի ունեցել, որի տակ դի կա:
Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացու դին դուրս բերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Ռաֆիկ Ավոյանն էր, ով իր 2 ընկերների հետ եկել էին նշված ավազահանք և ավազ դուրս բերելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում