Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Անգելովսկի. «Մակեդոնիայի հավաքականի բոլոր մտքերը կենտրոնացած են վաղը Հայաստանի հետ հանդիպման վրա»

Հոկտեմբեր 15,2018 17:07

Ազգերի լիգայի չորրորդ տուրում վաղը կայանալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից առաջ Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք հաշվի չենք առնելու նախորդ տուրում Հայաստանի՝ Ջիբրալթարից կրած պարտությունը եւ վաղը կենտրոնանալու ենք մեր գործողությունների վրա: Այդ պարտությունը կարող է ավելի մոտիվացնել ձեր ֆուտբոլիստներին, որոնք կփորձեն վաղն ավելի լավ խաղ ցուցադրել»:

Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդեւն իր հերթին նշեց. «Հայաստանը լավ որակներ ունեցող թիմ է: Ի սկզբանե, մենք մտածում էինք, թե Հայաստանն ու Մակեդոնիան կպայքարեն խմբում առաջին տեղը գրավելու համար: Մենք արդեն ունենք ինը, Հայաստանի հավաքականը՝ երեք միավոր: Բայց դա նշանակություն չունի: Մենք վստահ ենք, որ վաղվա հանդիպումը կընթանա համառ պայքարում»:

Գլխավոր մարզիչը նաեւ հավելեց, որ իրենք դեռ չեն մտածում Եվրո-2020-ում որակավորվելու մասին, եւ իրենց բոլոր մտքերը կապված են վաղվա խաղում  դրական արդյունք ստանալու հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031