Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչքան ուզում ես համախոհներ հավաքի ու փողոցում Նիկոլ  գոռա, դու Հանրապետականի դաստիարակածն ես»․Մարալիկում ցույցերը շարունակվում են

Հոկտեմբեր 15,2018 15:56

Մարալիկում բողոքի ցույցերը  վաղ առավոտից շարունակվում են: Ինչպես երեք օր առաջ՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ներկայությամբ հայտարարել էին ցուցարարները, իրենք չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, քանի դեռ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը չի տվել հրաժարական։ Նրանք միաժամանակ տեղեկացրել էին, որ չեն խոչընդոտի վերահսկողության ծառայության ստուգումները Անիի համայնքապետարանում, որի շենքը մի քանի օր է ցուցարարների կողմից շրջափակված է, համայնքապետին ներս չեն թողնում։

Քիչ առաջ  վերահսկողության ծառայության աուդիտ անցկացնող խումբը՝ բաղկացած 5-6  մասնագետներից, ժամանել է Մարալիկ, այս պահին սկսվել են ստուգումները։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը, որը նույնպես որպես նախկին ավագանու անդամ՝ գտնվում է համայնքապետարանի շենքում։ Նա ներկայացրեց, որ իրենց բողոքի հիման վրա է վերահսկողության ծառայությունը Մարալիկում, հետևաբար իրենք ևս իրավունք ունեն մասնակցելու ստուգումների գործընթացին։

Անիի բնակիչներ Եղիկ Դավթյանն և Գևորգ Շաբոյանն էլ, որոնք հյուրընկալվել էին Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոնում» հայտարարեցին, որ ցույցերն ինքնանպատակ չեն։

«Եթե հրաժարական չի տալիս, մենք շարունակելու ենք ցույցերը, ինքնանպատակ չեն դրանք, եթե ավագանին չի աշխատում, ասենք հինգ օր էդ ցույցերը դադարեցրինք, հո ավագանին չի՞ սկսելու կաշխատի․․․ Մարդն անգրագետ գնացել, դարձել է ավագանի,  որ ցույցերը դադարեցնենք, մարդու գրագիտության մակարդակը բարձրանալո՞ւ է։ Սա խնդիր է, մենք այս մասով պետք է լուրջ մտածենք, ընտրությունների անցկացումն առաջնահերթ պայման է դառնում Անի համայնքում»,- ասաց Եղիկ Դավթյանը։

Գևորգ Շաբոյանն էլ հավելեց․ «Ցուցարարներին հորդորվել է՝ թույլ տան երկուշաբթի օրվանից աշխատանքը բնականոն ընթացքի մեջ ընկնի։ Ես կարող եմ համոզված ասել՝ ցույցերը հաստատ շարունակվելու են, դրանք ուղղված են կոնկրետ Արտակ Գևորգյանի դեմ և արվում են կոնկրետ իր հրաժարականի պահանջով։ Ինքը հին համակարգի, կոնկրետ Հանրապետական կուսակցության դաստիարակած ղեկավարն է, իրավունք չունի շարունակելու ղեկավարել, որովհետև ոչինչ չի փոխվելու, որովհետև ինքը նույն մտածելաձևն ունի։ Ինչքան էլ ուզի  համախոհներ հավաքի ու փողոցում Նիկոլ գոռա, միևնույնն է՝ իրենց մոտ գաղափարական որևէ փոփոխություն տեղի չի ունենալու։ Ցույցերը կշարունակվեն, բայց մեզանից ոչ մեկը խոչընդոտ չի հանդիսանա, որ  վերահսկողական ծառայության աշխատակիցները իրենց գործն անեն։Մի բան էլ մեր ունեցած ամբողջական ռեսուրսները ներդնելու ենք, որպեսզի վերահսկողական աշխատանքները բնականոն ընթացքի մեջ լինեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031