Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր ԸՕ-ի քննարկվող նախագիծը ազգային փոքրամասնություններին անտեսում է». ազգային փոքրամասնությունները մտահոգված են

Հոկտեմբեր 15,2018 15:19

«Մեզ զրկում են ընտրված լինելուց, մեր համայնքներին զրկում են իրենց ներկայացուցչին ընտրելուց»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «Ազգային փոքրամասնությունների իրավունքները ընտրական օրենսգրքի նախագծում ոտնահարվում են» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ, համակարգող խորհրդի անդամ Իրինա Գասպարյանը:

Անդրադառնալով իրենց ներկայացրած առաջարկներին՝ Իրինա Գասպարյանը մանրամասնեց. «Մեզ համար կարևոր է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը լինի լեգիտիմ: Առաջարկն այն է, որ պետք է լինի բաց ցուցակ հատկապես ազգային փոքրամասնությունների վերաբերյալ այբբենական հերթականությամբ՝ ասորական, եզդիական, ռուսական և քրդական համայնքի չորս քվեաթերթիկ և համապետական ՀՀ քաղաքացիների քվեարկություն: Օրինակ, եթե Դուք ճանաչում եք մեկին եզդիական համայնքից, ուզում եք քվեարկել նրա օգտին, քվեարկում եք, չեք ցանկանում, չեք քվեարկում: Այսինքն՝ ընտրում եք կուսակցություն և ազգային փոքրամասնության ներկայացուցչի չորս համայնքներից: Շատ ձայն հավաքողն անցնում է ԱԺ: Դա բերում է թափանցիկության, լեգիտիմության: Չի նշանակում, որ կուսակցության կողմից որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ԱԺ է անցնում իրենց հարմար անձը»:

Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ՝ հանդիպել է խմբակցությունների հետ, առաջարկը բոլորի մոտ կա, բոլորը համարյա կողմ են: Իրինա Գասպարյանը վտանգ է տեսնում, որ կրկին նույնն է կրկնվելու. միայն այն ուժը, որը շատ ձայներ կհավաքի, նա կարող է անցկացնել ազգային փոքրամասնություններին, քանի որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավում են կուսակցության ցուցակի երկրորդ հատվածում, ու պարզ է, որ եթե կուսակցությունը շատ ձայներ չհավաքի, այդ ներկայացուցիչները չեն անցնի ԱԺ: Իսկ սա կհանգեցնի նրան, որ իրենք կզրկվեն ընտրված լինելու իրավունքից: Իրինա Գասպարյանը նշեց, որ մեր օրենքն ու սահմանադրությունը իմպերատիվ ամրագրել են այս ամենը: Դառնալով քվոտային՝ ասաց. «Քվոտան տվյալ պարագայում նրանում է, որ հնարավորություն է տալիս եզդիներից եզդուն ընտրելը: Եթե ընդհանուր հայերի հետ լինի, պարզ է ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ձայն չի հավաքի»:

Թեև Իրինա Գասպարյանի կարծիքով՝ բոլորն էլ հանգում են նրան, որ նոր Ընտրական օրենսգիրքը չեն հասցնի մինչև ընտրությունները, բայց նոր օրենսգրքի քննարկվող նախագիծը ազգային փոքրամասնություններին անտեսում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031