Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագործակցության եւ բարեկամության նկարչական փառատոնը շարունակվում է

Հոկտեմբեր 15,2018 14:00

Փառատոնի մասնակից նկարիչներն այս օրերին հասցրել են լինել ոչ միայն թումանյանական վայրերում, այլեւ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնության գողտրիկ վայրերում, պատմաճարտարապետական հուշարձաններում՝ վրձնելով ինքնատիպ պատկերներ: Հինգ երկրների 25 նկարիչները հիացած են տարածաշրջանով եւ ձգտում են գույների եւ երանգների միջոցով ճանաչել Հայաստանը: Սանկտպետերբուրգցի երիտասարդ Ալեքսեյ Ալյոխինը ասում է, որ իր համար հայտնություն է թումանյանական աշխարհը եւ ձգտում է հնարավորինս շատ նկարել, ճեպանկարներ կատարել եւ հետագայում կտավների վերածել։ Մինսկցի նկարիչ Միխայիլ Կրոտը ավելացնում է, որ երկրորդ անգամ է Լոռի եկել, բայց այս անգան էլ այնքան մեծ է ներշնչանքը, անընդհատ նկարում է։ Եղել է Դսեղում, Ձորագետի ձորում, Լավար սարում, Հաղպատում, Սանահինում, Դեբեդի ափին եւ այդ բոլոր տեղերից գեղեցիկ բնանկարներ ունեն։ Մեր հաջորդ հանդիպումը ղազախ նկարիչ Աբդուռաշիդ Այբեկի հետ է, ով ձգտում է եկեղեցին եւ հոգեւոր հովվին յուրովի ներկայացնել։

«Այս ամենը ինձ համար հայտնություն է,-ասում է նա,- ուստի նկարում եմ ոչ միայն կտավի վրա, այլեւ իմ հիշողության ծալքերում, այս ամենը հետագայում էլ ներշնչման աղբյուր կդառնա»։ Իսկ վրաստանցի նկարիչ Թենգիզ Միկոյանցը, իր յուրահատուկ ոճին համապատասխան, վրձնում է գյուղական հետաքրքիր միջավայր ունեցող հին տները՝ ընդգծելով, որ դրանցում խոր ոգի եւ ասելիք կա։ Հայաստանցի նկարիչ Վլադիմիր Սիմոնյանին ավելի շատ հետաքրքրում է Լոռվա աշխարհի բնությունը, ուստի արդեն մի քանի բնանկարներ է ստեղծել: «Հետաքրքիր աշխատանքներ են ստեղծում փառատոնի բոլոր 20 մասնակիցները,- ասում է փառատոնի ղեկավար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- դրանցում մեր թումանյանական աշխարհն է իր բազմազանությամբ՝ նկարչական տարբեր ոճերով ու ասելիքով»։ Ավելացնենք, որ փառատոնի օրերին տեղի են ունենում արվեստասերների, նկարչական դպրոցների սաների, պարզապես լոռեցիների հետ։.

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Օձուն-Ախթալա-Հաղպատ

«Առավոտ»

12.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031