Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ, մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր Հայաստանի Հանրապետության անսասանության և Հայոց բանակի առավել զորացման համար:
Սուրբ Պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն