Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտում   չեն  հանդարտվում

Հոկտեմբեր 15,2018 12:43

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի բնակիչները պահանջում են 2008թվականից Ազատամուտը ղեկավարող, ՀՀԿ անդամ  Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչությունում  Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է  քննվում, դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:  Ժ. Մարտիրոսյանը ներկայումս Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժվում է: Ժ. Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով  ցույցերին ակտիվորեն մասնակցել են Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այդ դպրոցում բազում օրեր դասադուլներ  են  եղել, երեխաները մասնակցել են նաեւ միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը: Տեղի ունեցած  դասադուլների պատճառով Ազատամուտի դպրոցի աշակերտները ետ են  մնացել  ուսումնական ծրագրից:   Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը  հոկտեմբերի 10-ին այցելել է Ազատամուտի դպրոց:  Ուսումնական  ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ այս  կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային եւ  կլրացվեն բաց թողնված դասերը:

Հավելենք, որ  այսօր՝ հոկտեմբերի 15-ի առավոտից Ազատամուտի մշակույթի տան դահլիճում բազմաթիվ ազատամուտցիներ պահանջել  են  համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Բալասյանի հրաժարականը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարությունից: Նա սկզբից չի համաձայնվել:  Ազատամուտ է ժամանել  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով հայտարարել է , որ հարցը  պետք է լուծվի միայն օրինական ճանապարհով : Տեղի տալով ազատամուտցիների համառ պահանջներին՝ Գ. Բալասյանը մարզպետին դիմում է գրել  համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից իրեն  ազատելու մասին: Ըստ օրենքի, մարզպետը  մեկամսյա ժամկետում պետք է նշանակի համայնքի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:  Դա այն դեպքում, եթե  այդ ընթացքում դատախազությունը  չեղյալ չհամարի   Ժ. Մարտիրոսյանի՝ որպես  համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին իր որոշումը:

Լուսանկարը՝ asparez.am-ի

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031