Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ռեստորաններում, այլ մեր գյուղերում ենք անցկացնում արձակուրդները». Հայ գործարարների ջանքերով վերաբացվեց Դիլիֆի միակ եկեղեցին

Հոկտեմբեր 15,2018 12:09

Ջավախքի Դիլիֆ հայկական գյուղի միակ եկեղեցին, որ կառուցվել է 1866 թվականին, խոնարհված էր դեռևս սովետական տարիներից: Անկախությունից հետո, թե՛ ֆինանսական, թե՛ այլ գործոններով պայմանավորված, մշեցի գաղթականների հիմնած Վարդանանց եկեղեցին չէր հաջողվում վերանորոգել: Դա, իհարկե, որևէ կերպ չի անդրադարձել գյուղացիների հավատքի ու համախմբվածության վրա. գյուղի բազմաթիվ սրբերը և Մշից բերված Նարեկները, տարիներ շարունակ, եկեղեցու դեր են կատարել դիլիֆցիների համար:

2 ռուսաստանաբնակ հայ գործարարների ջանքերով, սակայն, օրեր առաջ, 250 հոգանոց հայկական գյուղի միակ եկեղեցին նորից օծվեց, նորից պատարագ մատուցվեց, նորից մշեցիքի աղոթք հնչեց:

Ստորև ներկայանում ենք մեր ռեպորտաժը՝ Դիլիֆից:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031