Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են:
Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշեցին Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցրերի շուրջ:
Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
Տավուշի թեմի մամուլի հաղորդագրություն
Հարգելիներ, խնդրում եմ շտկում կատարել. Նրանք Տավուշի թեմում չեն հանդիպել, այլ` Երևանում:
Հանդիպումը եղել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կանադահայերի ընդունելության ժամանակ:
Շնորհակալություն շտկման համար: