Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած երկրորդ դաշնամուրը: Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
Դաշնամուրները տեղադրվում են ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ։
ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն