Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նուբարաշենի աղբավայր:
Իր ֆեյսբուքյան էջում Հայկ Մարությանը խոստացավ, որ ամեն շաբաթ այցելելու է աղբավայր՝ ստուգելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում: Նա տեղեկացրեց. «Աղբավայրի արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել ու չվնասվել»: