«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը:
Ներկա էին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ զինվորականներ:
Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով Արայիկ Խանդոյանը քաջ էր. «Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ: Այնպիսի լուծումներ, որ բոլորս միշտ համաձայնվում էինք նրա հետ: Արայիկի համար չկար ավելի մեծ պատիվ, քան իր պետությանն ու ժողովրդին ծառայելը»:

The funeral of the freedom fighter and member of ‘Sasna Tsrer’ group Arayik Khandoyan was served at Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Արայիկ Խանդոյանը մարտական ընկերների կողմից արժանացել էր «Միայնակ գայլ» խորհրդանշական մականվանը, որով էլ կմնա մարտական ընկերների ու շատերի հիշողության մեջ:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 9-ին, լույս 10-ի գիշերը՝ 47 տարեկան հասակում մահացել էր ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ «Միայնակ գայլ» Արայիկ Խադոյանը: Նա 2016 թվականի հուլիսից կալանավորված էր «Սասնա ծռերի գործի» շրջանակում; Այս տարվա օգոստոս ամսին դատարանը նրա խափանման միջոցը փոխել էր՝ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Իննա ԹՈՒՄԱՆՅԱՆ