Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայությունը պահանջում է հայկական վանքերի վերաշնորհը

Հոկտեմբեր 14,2018 16:34

«Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» անվամբ բողոքի ցույց։ Բողոքի ցույցի կազմակերպիչն էր Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը։ Կիրակնօրյա պատարագից հետո հարյուրավոր, հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվեցին դեպի հայկական Շամխորեցոց տաճարի ավերակները, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը երկրի իշխանությունների քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի ի վեր չի վերադարձնում ՎիրաՀայոց Թեմի սեփականությանը՝ այն վանքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանել են Թեմին։

Հազարավոր քայլերթը գլխավորում էին Վիրահայոց Թեմի հոգևորականները, իսկ երթին միացել էին Թբիլիսիում գործող համայնքային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ցույցին ներկա էին նաև Վրաստանի՝ հայկական ծագում ունեցող Խորհրդարանի պատգամավորները։

Շամխորեցոց վանքի ավերակների մոտ բողոքի ակցիան սկսվեց աղոթքով հանուն խաղաղության և հանուն հայ և վրաց ժողովուրդների ծաղկման։ Ավելի ուշ, հավաքվածների համար ելույթ ունեցան համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները և Խորհրդարանի պատգամավորները, որոնք ընդգծեցին «վիճահարույց եկեղեցիների» հարցի արդար և ժամանակին լուծման կարևորությունը․ «վիճահարույց վանքերի» հարցը Վրաստանի պետական անկախության հռչակումից ի վեր դեռևս չի ստացել իր լուծումը և «դանդաղեցված գործողությունների նռնակ» է հանդիսանում, որը սպառնում է խախտել վրացական հասարակության մեջ իշխող խաղաղությունն ու ներդաշնակություն։

Բողոքի ցույցին միացել են նաև վրաց հասարակության ներկայացուցիչները, որոնք աջակցել են իրենց հայ համաքաղաքացիներին և հանդուրժողականություն են ցուցաբերել «վիճահարույց» եկեղեցիների հարցի շուտափույթ և արդար լուծման, Թբիլիսիի և Վրաստանի պատմական ժառանգության պահպանման հարցում։

Ցույցի ավարտին հավաքվածները երկրի իշխանություններին ուղղված դիմում են ստորագրել ողջամիտ ժամկետներում լուծել բազմամյա հարցը հայկական վանքերի վերադարձման մասին և երկրի քաղաքացիների հանդեպ իրավահավասարություն ապահովել՝ անկախ իրենց կրոնական և ազգային պատկանելության։

Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ եթե լիազոր պետական գերատեսչությունները հստակ քայլեր չձեռնարկեն երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու համար, ապա կկազմակերպվեն զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդություններ։ Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները խոստացել են իշխանություններին տեղյակ պահել հայ քաղաքացիներին հուզող հարցը։

…Ահա այսպես է պատկերացվում բողոքի ցույցը այն հարցի շուրջ, որն անկախ Վրաստանի ողջ պատմության ընթացքում դեռևս չի ստացել իր լուծումը և շարունակում է անհանգստացնել երկրի բոլոր քաղաքացիների սիրտն ու միտքը՝ անկախ իրենց ազգության ու կրոնի…

Իրականում հոկտեմբերի 14-ին կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվեցին դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք կարդացին , ծխականները մոմ վառեցին և ցրվեցին տներով։

«Ցույցին» մասնակցեցին ընդամենը «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխատանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով։

Վրաստանի հայ համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031