Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն