Հոկտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի «Լաչին» կոչվող հատվածում այրվել է 500 քմ խոտածածկույթ, Հալաբյան փողոցի թիվ 61 շենքի մոտակայքում` 500 քմ, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին` մոտ 1000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օվկիան» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում՝ մոտ 40 հա, Ակունք գյուղի մոտակայքում` մոտ 15 հա, Օհանավան-Արտաշավան ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 2,5 հա, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 3-րդ փողոցում` մոտ 3000 քմ, Եղվարդ քաղաքի ասֆալտի գործարանի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Նոր Արտամետ գյուղում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Գեղանիստ գյուղի կամրջի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Մեշա» կոչվող տարածքում՝ մոտ 3500 քմ, Շիրկաի մարզի Սարալանջ գյուղի 1-ին փողոցի թիվ 8 տան բակում` 100 հակ, Բայանդուր գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա ցորենի հնձած արտ և խոտածածկույթ, Գուսանագյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա ցորենի հնձած արտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ