ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այսօր տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար չարաբաստիկ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, նա պարզել է Ջիբրալթարի ազգային դրոշը։
Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։ Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
https://www.facebook.com/yvn84/videos/1186663988147747/