Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող +63 կգ ծանրորդ Լիանա Գյուրջյանը անհաջողության մատնվեց: Մեդալի հավակնող մարզուհին պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում՝ ցույց տալով 92 կգ արդյունք:
Դրանից հետո Լիանան հրում վարժությունում մեկնարկային քաշ պատվիրեց 116 կգ-ն, սակայն երեք փորձերում էլ անհաջողության մատնվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ