Ֆուտբոլի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպման վերջնամասում մեր ընտրանու դժգույն խաղից հիասթափված եւ գլխավոր մրցավարի վճիռներից դժգոհ ֆուտբոլասերների նյարդերը սկսեցին տեղի տալու միտումներ դրսևորվել: Իսկ երբ խաղավարտից րոպեներ առաջ հյուրերի խաղացողները սկսեցին ժամանակ ձգձգել, ամեն մի չնչին հպումից մի որոշ ժամանակ անցկացնել գազոնին պառկած, ավանդաբար ակտիվությամբ աչքի ընկնող արեւելյան տրիբունայից մարզասերները սկսեցին շշեր նետել խաղադաշտ:
https://www.facebook.com/zohrap.yeganyan/videos/1989253264465979/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խմբ. Ի դեպ, ֆուտբոլասերների առաջին հայկական ճակատը նախապես իր էջում հրապարակել էր հետեւյալ ծանուցումը. «Հոկտեմբերի 13-ին, Հայաստան – Ջիբրալթար հանդիպմանը, ՖԱՖ-ը կլինի Հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածում»: