Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսակի խնդիր է՝ միշտ մնալ ջրի վրա. Արամ Կարապետյան

Հոկտեմբեր 13,2018 23:06

Նացիստական Գերմանիայի ամենահետաքրքիր կերպարներից մեկը , եղել է գեստապոյի ղեկավար՝ Հենրիխ Մյուլլերը…
Կաթոլիկ ընտանիքում ծնված այս մարդը՝ 1929 թվականին , աշխատելով Մյունխենի քաղաքական ոստիկանությունում , մեծ հաճույքով ձերբակալում էր նացիստներին, կոմունիստներին…

1934 թվականից սկսած, նացիստների կառավարության տարիներին, արդեն մեծ հաճույքով ձերբակալում էր կոմունիստներին, պացիֆիստներին եւ նացիստներին դեմ այլ տարրերին…

1937-ին դուրս է գալիս կաթոլիկ եկեղեցուց, որպեսզի համապատասխանի նացիստական կուսակցության չափանիշներին… Հայրը և մայրը այս ամենը համարում են անարգանք իրենց հասցեին և հրաժարվում են շփվել տղայի հետ…

ՄՅՈՒԼԼԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ԷՐՆՍՏ ՔԱԼՏԵԲՐՈՒՆՆԵՐԸ , ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏ, ՄԻՇՏ «ԿԱՏԱԿՈՎ» ՆՇՈՒՄ ԷՐ. ԵՍ ՌՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻՑ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ…ԻՆՁ ՄԻՇՏ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵԶ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ Է ՄՅՈՒԼԼԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ…

Հ.Գ. Չի՞ հիշեցնում , այսօրվա Հայաստանի , քաղաքական դաշտի շատ ու շատ դեմքերին…Խոստումներին…

Հ.Հ. Գ Մինչև հիմա վեճեր են գնում, Մյուլլերը ՝զոհվել է, թե ողջ առողջ փախել է պաշարված Բեռլինից…. Տեսակի խնդիր է՝ միշտ մնալ ջրի վրա:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031