Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդականը պարտքեր ունի արտասահմանում. Eurasianet-ը՝ Արսեն Գասպարյանի մասին

Հոկտեմբեր 13,2018 22:03

Eurasianet.org կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին. վերջինս զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով: Հոդվածում նշվում է, որ Գասպարյանը հուլիսին պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բացի այդ նա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար:

Միևնույն ժամանակ Գասպարյանը դատական գործընթացների մեջ է գտնվում Միացյալ Նահանգներում. մասնավորապես, վերջին երեք տարում նրա գործով երեք դատավարություն է տեղի ունեցել: Կայքի տեղեկություններով՝ Գասպարյանը, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների քաղաքացի է, մեղադրվում է շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքերը չվճարելու համար։ Դատական գործերից երկուսն արդեն ավարտվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է. այս գործում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը:

Հոդվածում գրված է, որ 2016թ. Գասպարյանը այցելել է Հայաստան, որպեսզի վաճառի իր ունեցվածքի մի մասը՝ ընկերոջից վերցրած գումարը վերադարձնելու համար: Խոսքը Գրեգ Քահվաճյանի մասին է, որին Գասպարյանը պարտք է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Նախքան Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը, Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և ԱՄՆ-ում, իսկ 1990-ական թթ. պաշտոններ զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում:

Ռուսաստան տեղափոխվելուց հետո Գասպարյանը, իրեն հռչակելով սիգար ծխելու մեծ վարպետ, սկսում է հրապարակել Hecho a Mano անունով թեմատիկ ամսագիր: Ավելի ուշ տեղափոխվում է Ֆլորիդա, որտեղ սկսում է զբաղվել սիգարի արտադրման բիզնեսով: Հեղինակի հետ զրույցում Գասպարյանը նշել է, որ 2014 թվականից կոմերցիոն որևէ գործունեությամբ չի զբաղվում:

Հոդվածագիրը նշում է նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում Գասպարյանի կենսագրականի մեջ նշված չեն սիգարի բիզնես ունենալու, ինչպես նաև ռուսական նավթային ընկերությունում գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մասին փաստերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031