Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը. Bloomberg-ը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Հոկտեմբեր 13,2018 20:17

Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական «թավշյա» հեղափոխությունից 5 ամիս անց երկրի նախկին նախագահը, որը սերտ կապեր ունի Կրեմլի հետ, հայտարարում է, որ վերադառնում է քաղաքականություն՝ նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար, գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Քոչարյանը, որը կանգնած է հնարավոր ազատազրկման վտանգի առաջ՝ տասը տարի առաջ իր նախագահության ավարտին ցուցարարների մահվան մեղադրանքով, քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության «հեղափոխական ռոմանտիզմը»՝ նշում է գործակալությունը:

Փաշինյանը, որն այս շաբաթ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալեց համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, շարունակում է մեծ ժողովրդավարություն վայելել հայերի շրջանում, որոնք խիստ բարկացած են նախկին վարչակարգի օրոք տեղ գտած կոռուպցիայի, անօրինականությունների պատճառով, որոնց հետևանքով քաղաքացիների մեծ մասը գտնվում է աղքատության մեջ, գրում է գործակալությունը: Նշվում է նաև, որ Փաշինյանը ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել երկրի օրենսդիր մարմնի իշխանությունը, որը շարունակում է գտնվել Քոչարյանի իշխանությանը հաջորդած ուժի ձեռքում:

«Ես տեսնում եմ նոր կառավարության թերությունները, նրանք առողջ և ռացիոնալ քննադատության կարիք ունեն»,- ասել է 64-ամյա Քոչարյանը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ չմանրամասնելով, թե ինչ է պատրաստվում փոխել:

Կրեմլը հետևում է շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցով կովկասյան այս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ տեղակայված է ռուսական կարևոր ռազմաբազա: Բացի այդ Հայաստանը 30 տարի է հակամարտության մեջ է հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: Քոչարյանի և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ձերբակալությունները դրդեցին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հուլիսին հայտարարել, որ Մոսկվան մի քանի անգամ իր մտահոգությունները հայտնել է Հայաստանի ղեկավարությանը, նշվում է հրապարակման մեջ:

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ ջերմ բարեմաղթանքներ հղելու համար:

Այնուամենայնիվ, Քոչարյանը չպետք է ակնկալի, որ Ռուսաստանը կաջակցի իր վերադարձին, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Մոսկվան դեռևս չի վստահում Հայաստանի նոր ղեկավարությանը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանին:

Լուսանկարները՝ Նազիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031