Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն գտնում է, որ այժմ ստեղծվել են բավարար պայմաններ աստիճանաբար պետականացնելու կամ պետական կառավարման տակ առնելու ազգային եւ պետական կարեւորության էներգետիկ եւ ռազմավարական օբյեկտները

Հոկտեմբեր 13,2018 19:24

Անկախությունից ի վեր Հայաստանը բռնեց վայրի կապիտալիզմի ուղին, ինչի արդյունքում մինչ օրս մասնավորեցվեցին, դետալ առ դետալ վաճառվեցին արդյունաբերական, տնտեսական երբեմնի համամիութենական նշանակության խոշոր կառուցվածքները, ինչպես նաեւ ռազմավարական եւ էներգետիկ կարեւորագույն նշանակության օբյեկտները։ Արդյունքում Հայաստանում տեղ գտավ մեծ քանակությամբ գործազրկությունը, անձերի կամ կազմակերպությունների կողմից տնտեսական մոնոպոլիան, հասարակության սոցիալական բեւեռացումը եւ պետությունը որպես իր քաղաքացիների կեցության ապահովող, երաշխավոր կորցրեց իր ազդեցությունն ու լծակները։

Ելնելով Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխություններից Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ այժմ ստեղծվել են բավարար պայմաններ աստիճանաբար պետականացնելու կամ պետական կառավարման տակ առնելու ազգային եւ պետական կարեւորության էներգետիկ եւ ռազմավարական օբյեկտները, ինչն ըստ մեզ անհրաժեշտություն է հանդիսանում պատերազմի վտանգով ապրող եւ անկանխատեսելի հարեւաններով շրջապատված մեր հայրենիքի համար։

Մեր առաջարկն է ներառել վերը նշված լուծումները գալիք կառավարության ծրագրում, այս քայլերը ոչ միայն թույլ կտան շտկել արդեն գոյացած իրավիճակը, այլեւ էականորեն կնվազեցնեն նախկինում եղած կոռուպցիայի, մոնոպոլիայի, բեւեռացման ռիսկերը:

ՍԴՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031