Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չպետք է առաջնորդվենք քաղաքական հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելով»

Հոկտեմբեր 13,2018 18:58

Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողության ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեւանն, իսկապես, հզոր քաղաք է եւ երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներքո»,-իր ելույթում ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ Երեւանը հայության մայրաքաղաքն է, որտեղ ապրում են հայության բոլոր շերտերը:

«Ես ուզում եմ հուսալ եւ հավատալ եւ սա մեր ուղերձն է նոր Հայաստանի, նոր մայրաքաղաքի, քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ, որովհետեւ նոր Երեւանում ու Հայաստանում էտալոնը պետք է լինեն նրանք, որոնք հարգալից են  ուրիշների նկատմամբ, կրթության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

«… Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երեւանի քաղաքապետարանում գողեր չկան, երբ գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Այո, դեռեւս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա դեռ ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաեւ դիմելով քաղաքական որոշ շրջանակներին, որոնք հայտարարում են, թե նոր կառավարության թիմը շատ երիտասարդ է.«Ես չգիտեմ դա երբ է առավելություն, երբ է թերություն համարվում: Ես շատ կարեւոր եմ համարում, որ այս երիտասարդությունը որեւէ կերպ չի մեկնաբանվի ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում: Մենք հասկանում ենք՝ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա՝ դա մեր բացթողումն է, սխալն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, եթե կա այդպիսի պատկերացում, շտկվի, եւ հանկարծ չստացվի, թե Հայաստանում եկել է մի փուլ, երբ ինչ-որ տարիքից բարձր մարդիկ համարվում են, որ պետք է որեւէ բան չանեն կամ աշխատանք չունենան: Ես ուզում եմ իմ խոնարհումը բերեմ բոլոր նրանց, ովքեր քարը քարի վրա են դրել, եւ կառուցել են Երեւանը: Մենք ոչ միայն չենք թերագնահատում նրանց վաստակը, այլեւ մեզ պարտավորված ենք զգում, որպեսզի այդ հնարավորությունը, այդ պոտենցիալը բավարար ձևով, բավարար չափով ներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործում: Ուզում եմ ասել՝ նաեւ քաղաքական իմաստով մենք չպետք է առաջնորդվենք՝ հինը, քաղաքական հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելով: Ես դա համարում եմ քաղաքական ռասիզմ…մենք պետք է նոր իրողություն ստեղծենք, երբ յուրաքանչյուր մարդու պոտենցիալ, անկախ տարիքից, անկախ նույնիսկ նախկինում ունեցած ներգրավվածության տեղից, չափից, բայց իհարկե, կախված բովանդակությունից, որովհետեւի բովանդակությունը հնարավոր չէ ջնջել, մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավվել մեր ընդհանուր գործի կայացմանը: Որովհետեւ, քավ լիցի, եթե հանկարծ պարզվի, որ այն, ինչ մենք անում ենք, դա մի նեղ խմբի, նեղ կուսակցության, նեղ շրջանակի ցանկություններն են, ձգտումները, դա կլինի մեծ աղետ Հայաստանի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031