Ինչպես է պատրաստվում Երեւանի քաղաքապետարանը անձրեւներին եւ ձյան տեղումներին, արդյոք անցած տարիների նման քաղաքում հորդառատ տեղումների ժամանակ հեղեղումներ կլինե՞ն: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Հուսով եմ՝ մենք կպատրաստվենք: Բայց,ժ տարիներով չաշխատած համակարգերը, տարիներով բաց թողած խնդիրները միգուցե 1-2 մասում չկարողանանք լուծել, պատճառներից մեկն էլ մեծ գումարի բացակայությունն է: Եթե ինչ-որ մեկը լիներ, որ մեր քաղաքին նվիրեր շատ մեծ գումար, մենք անգամ վաղվանից ամեն ինչը կանեինք»:
Անդրադառնալով «Վեոլա» ընկերության պատասխանատվությանը, Մարությանն ասաց. «Լյուկերը, որով անձրեւաջրերը պետք է հեռանան, դրանք կեղտոտվում են, «Վեոլան» պարտավոր է բացել, մաքրել ու աղբը դնել կողքը: «Սանիթեքը» պարտավոր է դա հավաքել: Ի՞նչ է լինում հաճախ՝ իրենք չեն սինխրոնացնում աշխատանքները»:
Ըստ Մարությանի, բացի ջրանցքերի մաքրման աշխատանքներից, նաեւ պետք է ուսումնասիրվի ջրահեռացման համակարգը:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք կարմիր գծերը կվերացվեն, քաղաքապետը վստահեցրեց՝ ինչպես ժողովուրդը կամենա, այնպես էլ կանեն. «Բայց ես էլ ասում եմ՝ համաձա՞յն եք կարմիր գծերը հանենք, այսքան գումար պակասի, այսքան մանկապարտեզ քիչ կվերանորոգենք: Օրինակի համար եմ ասում՝ համաձա՞յն եք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին էլ քաղաքապետն ասաց, որ տարիներ առաջ ինքն էլ մասնակցել է թանկացման դեմ պայքարին, բայց այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք. «5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար: Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու: Բայց կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, նոր խոսենք գների մասին: Իսկ գները բարձրացնելը մենք պետք է միասին որոշենք»:
Մարությանը վստահեցրեց՝ քաղաքացիների որոշմանն են թողնելու՝ սակագինը սուբսիդավորեն, որպեսզի ուղեվարձը չթանկանա, իսկ սուբսիդիան եւս քաղաքային բյուջեից է լինելու, եւ ասենք՝ քաղաքի բարեկարգման այլ աշխատանքներ չանեն: Այս ամենը քաղաքացին, ինչպես ասաց Մարությանը, որոշելու է հանրաքվեների միջոցով:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
2013 ին կոնկրետ գազը բենզինը, գազելը պահեստամասերը ավելի թանկեր քան հիմա։ Եթե հիմա հիմք կա թանկացնելու այն ժամանակել կա։ Հայկոն սրանով խոստովանումա որ 5 տարի առաջ պարզ պոպուլիզմովա զբաղվել խաբելա ժողովրդին։ Մինչդեռ եթե պոպուլիստ ընդդիմությունը չխանգարեր շատ հնարավորա տրանսպորտի հարցը արդեն 3 4 տարի առաջ լուծված լիներ։